ԲԱՆԱԿ ԵՆ ՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգեր էր ստանում քաղաքացիներից, որոնք դժգոհում էին, որ զինկոմիսարիատներից մարդիկ են գալիս եւ արդեն ծառայած զինվորներին «տանում բանակ»: Փորձեցինք պաշտոնական տեղեկություն ստանալ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Մուշեղ Աղեկյանից, որը պարզաբանեց. «Դա պլանային միջոցառում է եւ իրականացվում է զինված ուժերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների պլանի համաձայն: Զինված ուժերի մի քանի զորամասեր բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի 100 տոկոս համալրմամբ: Այս միջոցառումները վերաբերում են ոչ թե զորակոչիկներին, այլ պահեստազորում ընդգրկված արական սեռի անձանց, արդեն  ծառայածներին: Գնում են նրանք, որոնք կցված են այդ զորամասերին:    Զորամասերը համալրվում են պահեստազորայիններով»: Նրա խոսքերով՝ նման միջոցառումներ սովորաբար լինում են հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում: Միջոցառման նպատակն է ստուգել զորամասերի համալրվելու եւ բարձր մարտական պատրաստվածության վիճակի բերվելու ունակությունները: Այն կրում է ժամանակավոր բնույթ. կտեւի երեք օր:




Լրահոս