«Beeline, ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline բջջային կապը երեկ դարձյալ «մահացել» էր: Մարդիկ մի քանի ժամ շարունակ չէին կարողանում օգտվել իրենց բջջային հեռախոսներից: Ավելի ուշ ընկերությունը բաժանորդներից ներողություն էր խնդրել կապի բացակայության եւ պատճառված անհարմարությունների համար, քանի որ ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկը խափանվել էր: Նկատենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ընկերության կողմից հնչեցված «ներողությունները», որոնք, սակայն, բաժանորդները արդեն չեն ցանկանում լսել եւ ընդունել: Նրանց մատուցած  ծառայությունների ցածրորակությունը հունից հանել է նաեւ «Ֆեյսբուք»-ի օգտատերերին: Քնար Մանուկյանն իր էջում գրում է. «Ո՞ւմ են հարկավոր նրանց ներողությունները, երբ հեռախոսս արդեն պատին եմ տվել: Օրս փչացրին, աշխատանքային հանդիպումներս ձախողեցին»: Նա նաեւ սպառնում էր, թե  «Beeline, զգուշացի՛ր»: Նրան է միացել օպերատորի ծառայությունից վրդովված բջջային բաժանորդների հսկայական բանակ: Իսկ Beeline-ը խոստացել է պատճառած անհարմարությունների համար հատուցում տրամադրել բաժանորդներին, թե ինչի տեսքով, պարզ կդառնա հաջորդող օրերին:




Լրահոս