Ռուսաստանի նախագահը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամերիկյան Forbes ամսագրի վարկածով, երկրորդ անդամ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Ի դեպ, ամսագիրը նշել է, որ անցած տարի քննադատության է ենթարկվել՝ Պուտինին ամենաազդեցիկ անձը ճանաչելու պատճառով:

Ցանկի երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է: Ամսագիրը նշում է, որ Օբաման վատ վիճակում է հայտնվել Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկման և «Իսլամական պետության» պատճառով: Երկրորդ տեղում Օբամայի հայտնվելու պատճառը, ըստ Forbes-ի, զգուշությունն է:

«Նա ունի իշխանություն, սակայն նա չափազանց զգույշ է՝ այդ իշխանությունը լրիվ օգտագործելու համար», – գրում է ամսագիրը:

Վարկանշային երրորդ տեղը զբաղեցնում է Չինաստանի նախագահ Սի Ձինպինը: Պարբերականը նշում է որ նա դարձել է Չինաստանի ամենահզոր ղեկավարը Մաո Ցզեդունի ժամանակներից ի վեր:




Լրահոս