ՕԵԿ-ի նախագիծը կրկին մերժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում այսօր քննարկվեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած` «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: ՕԵԿ պատգամավորներն օրենքի նախագծով առաջարկում էին բոլոր բազմազավակ ընտանիքներին, անկախ կարիքից, տրամադրել տարատեսակ սոցիալական ծառայություններ:

Կառավարությունը որոշեց, որ նախագիծը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բացատրեց, որ նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման: Միայն առողջապահության ոլորտի լրացուցիչ ծախսերը կկազմեն շուրջ 415,0 մլն դրամ:

 




Լրահոս