Ուղևորահոսքի 11% աճ` նախորդ տարվա համեմատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հոկտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով: Եթե 2013թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղևոր, ապա 2014թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղևոր:

Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ:

Ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Ուղևորների թիվը 2014թ. հոկտեմբերին

Ժամանող 87 911 96 007 + 9 %

Մեկնող 74 489 101 595 + 13 %

Ընդամենը 162 400 179 602 + 11 %

Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների համար:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ




Լրահոս