ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊՐԾԱՆՔ, ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՑ՝ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 15 շենքի բնակիչներից «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից իրենց շենքի դիմաց՝ 3-4 մ բարձրության վրա, գազատար են անցկացնում, որը, ըստ նրանց, «անվտանգ ու էսթետիկ չէ»: Շենքի բնակիչ Գրիգոր Շահինյանն անհանգստացած պնդում էր, որ գազատարը խանգարում է բնակիչներին. «Ծաղիկ ենք ցանում, առավոտյան ծխում ենք, «բիչոկը» (քնթուկ) պատուհանից շպրտում ենք, բա որ գազը տրաքա՞վ»: Բայց սա դեռ ամբողջը չէ: Նա հետաքրքիր «գաղտնազերծում» արեց. «Շենքի բնակիչները մեծամասամբ ԲՀԿ-ականներ են, իսկ գազ քաշողները՝ ՀՀԿ-ականներ: Նրանք տուն առ տուն մտնում են ու սպառնում մարդկանց, որ բողոքի դեպքում կզրկվեն աշխատանքից: Ինչի տենց բա՞ն է լինում: Չենք ուզում «օդի» մեջով գազ քաշեն, չխոսե՞նք»:




Լրահոս