ՉԻ ՄԱԿԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: «Նման պայմաններում ես հնարավոր չեմ համարում իմ` օրինական որեւէ ձեւով չվավերացված պրոֆեսորի գործունեությունը: Ուստի խնդրում եմ Ձեզ ազատել ինձ լեզվաբանության եւ հաղորդակցման տեսության ամբիոնի համատեղության կարգով 0.25 դրույքով պրոֆեսորի հաստիքից եւ կատարել վերջնահաշվարկ»,-նշված է դիմումի մեջ:
Սակայն ԵՊԼՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ընթացք չի տվել այդ դիմումին: «Ես պնդել եմ, որ նա պետք է մնա ամբիոնում որպես պրոֆեսոր: Նա լավ մասնագետ է եւ թող մնա»,-մանրամասնեց Գ. Գասպարյանը:




Լրահոս