Նոր վիրուսը վարակում է Apple-ի բոլոր սարքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Palo Alto Networks ընկերության մասնագետները զգուշացրել են համակարգչային վիրուսի ի հայտ գալու մասին, որը գրոհում է Apple-ի բոլոր սարքերը, ներառյալ՝ iPhone սմարտֆոնները, iPad պլանշետները, Mac համակարգիչները: Այդ մասին տեղեկացնում է The Financial Times-ը:

WireLurker կոչվող վիրուսով կարող են վարակված լինել Apple-ի հարյուր հազարավոր օգտատերեր:

Palo Alto Networks-ի տեղեկություններով՝ վիրուսը համակարգիչներ ու և նոութբուքեր է ներխուժում Apple-ի հավելվածների ներբեռնման միջոցով: Այն կարող է սարքից սարք տարածվել՝ USB-մալուխի միջոցով վարակված Mac-ին iPhone կամ iPad միացնելիս:
Apple-ը դեռևս չի մեկնաբանել նոր վիրուսի մասին տեղեկատվությունը:




Լրահոս