Բազմամարդ ցույց Լոնդոնում՝ կապիտալիզմի դեմ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնում անցկացվել է խոշոր հանրահավաք կապիտալիզմի դեմ: «Միլիոնավոր դիմակների երթը» կազմակերպվել է Anonymous ինտերնետ-ակտիվիստների կողմից:

Մի քանի հազար մարդ, որոնցից շատերը կրում էին Գայ Ֆոքսի դիմակները, երթով անցել են մայրաքաղաքի փողոցներով: Ցույցի վայր են ժամանել վահանակներով և մահակներով զինված հազարավոր ոստիկաններ. տեղեկացնում է ТАСС-ը: Օդից իրավիճակը հսկել են ոստիկանական ուղղաթիռները:

Ոստիկանության հետ բախումների համար ձերբակալվել է առնվազն 5 մարդ: Երկու կողմից տասնյակ վիրավորներ կան. հայտնում է Россия 24-ը:

Երթի մասնակիցները բողոքել են հատուկ ծառայությունների կողմից իրականացվող լրտեսումների, կոմունալ վճարումների բարձրացումների, քաղաքացիների իրավունքների խախտումների, բյուջեի կրճատման դեմ:




Լրահոս