Նյու Յորքի դատախազությունն ԱՄՆ արդարադատության նախարարության հետ մեկտեղ հետաքննում են ռուսաստանյան ալիգարխ Գենադի Տիմչենկոյի Gunvor Group ընկերության կողմից փողերի լվացման գործը: Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը: Ընկերությունը կասկածվում է Ռուսաստանում կոռուպցիոն գործարքների գումարներն ԱՄՆ ֆինանսական համակարգով անցկացնելու մեջ: Դատախազներն ուսումնասիրում են Gunvor Group գործարքները «Ռոսնեֆտ» ընկերության նավթը երրորդ անձանց վաճառելու գործարքները:
Դրանք կարող են իրականացված լինել ԱՄՆ-ի կողմից բարձրաստիճան ռուսաստանցիների, այդ թվում՝ Տիմչենկոյի հանդեպ պատժամիջոցներ կիրառելուց առաջ: Սակայն, եթե ապացուցվի դրամական միջոցների ստացման համար ապօրինի գործողությունների կատարումը, ապա գործարքները կարող են անօրինական համարվել:
Ռուսաստանյան գործարարի և «Ռոսնեֆտի» ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Gunvor ընկերությունում հայտարարել են, թե չգիտեն հետաքննության մասին: Նույնն ասել է նաև Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա աբսուրդ է համարել պարբերականի այն ենթադրությունները, թե Տիմշենկոյի և Վլադիմիր Պուտինի միջև գոյություն ունի ֆինանսական կապ: