ԴԻՄԵՑԻՆ ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես» դաշինքը երեկ դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունները: Կոնգրեսն իր դիմումում ներկայացրել է բազմաթիվ օրինախախտումներ, որոնք ազդեցություն են ունեցել ընտրությունների վրա: ՀԱԿ դիմումը ՍԴ-ում ներկայացնելու է փաստաբան Վահե Գրիգորյանը: ՀԱԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցած միակ ուժն է, որը բողոքարկել է ընտրությունների արդյունքները: Նշենք, որ ՀԱԿ անդամ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված 5 թեկնածու էլ ՍԴ-ում բողոքարկել էին իրենց ընտրատարածքում կայացած ընտրությունները:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատություն» ռ/կ-ին այս առիթով ասել է. «Եթե մենք չդիմենք ՍԴ, որն իսկապես ապացուցել է ռեժիմի կցորդը լինելու իր կարգավիճակը, այդ նույն ռեժիմն ամենուրեք տարածելու է, որ որեւէ ապացույց չի եղել.. Մենք ՍԴ ներկայացնելու ենք բազմաթիվ անհերքելի ապացույցներ այս խայտառակ ընտրությունների մասին»:




Լրահոս