Կահիրեի մետրոյի Էլ-Մարջ կայարանում ուղևորների վագոնում տեղադրված սարք է պայթել: Երեք մարդ տուժել է: Դեպքի վայր ժամանած սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են ևս մեկ սարք, որոնք չեն հասցրել պայթել:
Կահիրեից դեպի հյուսիս գտնվող Մինուֆիա նահանգում պայթել է ուղևոր տեղափոխող գնացք: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այն վերջին կանգառ է ժամանել:
Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները վագոնում կասկածելի առարկա են գտել: Բոլոր ուղևորները տարհանվել են. տեղեկացնում է ТАСС-ը:
Սակայն ոստիկանները, չսպասելով սակրավորներին, որոշել են ինքնուրույն զննել գտնված իրը: Այն ֆուգասային ռումբ է եղել, որը պայթել է վնասազերծելու փորձի ժամանակ:
Արդյունքում երկու ոստիկան զոհվել է 10 մարդ՝ վնասվածքներ ստացել: Վագոնը պատառ-պատառ է եղել: Տարածաշրջանում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: