Նոր նախարարությունը զբաղվելու է ՀՀ-ԵՏՄ հարցերով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունում ստեղծվելիք Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հետ կապված հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կարծում եմ, որ նոր նախարարությունը կզբաղվի նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես` տնտեսական ոլորտում ԵՄ հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների հաստատմամբ»,-ընդգծեց նա:

Նախարարը, անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարության և Տարածքային կառավարման նախարարությունների միավորմանը, նշեց, որ կառավարության որոշումը բնական է և ողջունելի:

«Եթե խորը ուսումնասիրենք ԱԻՆ-ը, կտեսնենք` այն նախարարությունից է, որ ունի տարածքային կառավարման մարմիններ, սերտ համագործակցություն՝ տեղերում համայնքապետերի ու մարզպետների հետ, ունի իր սեփական կառույցները տեղերում: Երկու նախարարությունները համադրելի են ոչ թե իրենց գործառույթներով, այլ` մանդատներով»,- հայտարարեց Ա. Աշոտյանը:

Մանրամասն՝ armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս