Կենտրոնի թաղապետը դատի է տվել մարզադպրոցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Սադոյանի եղբայրը` Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար Արա Աադոյանը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց , որ սեպտեմբերի 8-ին Կենտրոն համայնքի ղեկավարը դիմել է դատարան Բոլիվար ՍՊԸ -ից պահանջելով հողի վարձավճարի պարտքը եւ տույժը բռնագանձել:

Սակայն սա միակ դատական հայցը չէ , որ պատգամավորի եղբայրը ներկայացրել է Կենտրոն եւ Նորք Մարչաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Վերջինս նույն պահանջով նաեւ հայց է ներկայացրել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց ՓԲԸ-ի դեմ:

Կենտրոն համայնքի ղեկավարի պահանջը երկու ընկերություններից գումար բռնագանձելու մասով ընդհանուր կազմում է մոտ 360. 000 դրամ:




Լրահոս