Նոր մարզպետը կադրային ջարդ կսկսի՞ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես չգիտեմ` դուք ինչ ի նկատի ունեք կուսակցական շահ ասելով, բայց առաջին հերթին կարևորելու ենք ժողովրդի շահը, ժողովրդի վստահությունը: Լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո այս մասին նշեց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչ է իրականացնելու, որ նախկին մարզպետը չէր անում, նա պատասխանեց, որ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն իր գործունեությունը բավական լավ է կատարել:

Հ. Սարգսյանը երեկ է տեղեկացել, որ իրեն նշանակելու են այդ պաշտոնին: Նա խոստացավ, որ կադրերի «ջարդ» չի լինելու, նման բան չի եղել նաև քաղաքապետի պաշտոնին անցնելիս:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս