Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որն այս պահին կալանքի տակ է չի քվեարկի նախագա հական ընտրութ յուններում: Եգիպտոսում ընտրական տեղամասերը բացվել են այսօր, տեղի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլը Եգիպտոսում տեղի կունենա մայիսի 23-24-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 16-17-ը: Ընտրությունների արդյունքում փաստացիորեն երկիրը կառավարող Զինված ուժերի բարձրագույն խորհուրդն իշխանությունը կհանձնի քաղաքացիական ղեկավարությանը:
Մուբարաքը չի քվեարկի նախագահական ընտրություններում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ