«Եթե սկզբունքները, բեռը ծանր լինի, բնական է, կընտրվի դեպի կոալիցիայի ճանապարհը, եթե այդ բեռը կուսակցության տեսակետից ավելի թեթեւ պիտի լինի, կարծում եմ՝ համաձայնություններ կլինեն»:
ՀՀԿ-ն այդպես էլ չի ցանկանում ընդունել, որ նախքան մայիսի 6-ը իշխանության բեռը մեծամասամբ ինքն է կրել: Եւ ինչպե՞ս կարող է պատասխանատվության զգացողությունն իրական լինել, երբ մինչեւ հիմա, ինչպես Գ. Սահակյանն ինքն է խոստովանում, այդ բեռի ծանրությունը իրենք չեն զգացել: Ստացվել է այնպես, ինչպես ստացվել է: Եւ հիմա ՀՀԿ-ին չափազանց ձեռնտու է հատկապես ԲՀԿ-ի հետ կոալիցիան: Իրենք կոնկրետ թիրախում չեն լինի եւ տարբերակներից ամենաթեթեւը կընտրեն: Պարզ է, որ ՕԵԿ-ի գոյությունը, ինչպես նաեւ պատրաստակամությունը անգամ ՀՀԿ-ի համար է երկրորդական: Ուստիեւ ամենահարմար դաշնակիցը մնում է ԲՀԿ-ն: