Հայաստանից Գերմանիա է գնացել` սեփական օրգանները վաճառելու (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում 2013-2014 թվականների 9 ամիսների ընթացքում մարդու թրաֆիքինգի 22 դեպք է հայտնաբերվել, hարուցվել է 18 քրեական գործ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ում փոխանցմամբ` նշված հանցագործություններից 10-ը կատարվել են կազմակերպված հանցավոր խմբերի կողմից:

Ոստիկանության գնդապետը լրագրողներին հայտնեց, որ հարուցված 18 քրեական գործերից 5-ը չափահաս կանանց մասով է, 3-ը` անչափահաս երեխաների: Զոհերի թվում կան չափահաս տղամարդիկ ևս: Բանախոսի գնահատմամբ՝ աշխատանքային թրաֆիքինգը մնում է հղկման կարիք ունեցող լրջագույն խնդիր:

Թե թրաֆիքինգի ինչպիսի դեպքեր են գրանցվել հանրապետությունում, որոնք են բացահայտվել, Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս