Երեք ոչ իշխանական ուժերի էներգիան հազիվ հերիքում է իրենց ընթացիկ գործունեության համար, ուր մնաց` ինչ-որ բան թեժացնելու: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Իսկ նման իրավիճակում առիթ չկա խոսելու, որ նրանց շուրջ ամեն բան տաքացել, կամ, առավել ևս, թեժացել է», – նշեց նա:
Այն հարցին՝ իսկ ինչին է հերիքում Հանրապետականի էներգիան, վերջինս սրամտեց. «Իմ էներգիան այնքան շատ է, որ մենակով 15 հոգի հիմա տաքացնում եմ»: