Օմսկում 34-ամյա տղամարդը հարբած վիճակում սպանել է կնոջը՝ համարելով, որ նա վհուկ է, տեղեկացնում է Интерфакс-ը:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեից, հինգշաբթի գիշերը հարևանների կանչով ժամանած ոստիկանները Օմսկի բնակարաներից մեկում հայտնաբերել են 30-ամյա կնոջ մարմինը՝ պարանոցի հատվածում դանակի հարվածի հետքերով: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է զոհվածի ամուսինը:
Նախնական տվյալների համաձայն, ուժեղ ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող տղամարդը մահացու հարված է հասցրել կնոջը, որովհետև իրեն թվացել է, թե նա վհուկ է: Հարևանները, լսելով երեխայի լացը, ոստիկանություն են կանչել: