Որտե՞ղ է Նապոլեոն Բոնապարտի նվիրած 5 մլն ֆրանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ հետաքրքիր պատմություն կա՝ կապված 5 ֆրանկի և Նապոլեոն Բոնապարտի հետ: 5 ֆրանկանոցները շատ մեծ չափերի էին և ավելորդ քաշ էին մարդկանց համար: Մարդիկ պարզապես խուսափում էին վերցնել այս կոպեկները ֆրանսիական բանկերից: Որպեսզի խուսափի նման մոտեցումներից, Նապոլեոնը մի այսպիսի հնարամիտ քայլ է մտածում: Նա հրամայում է 5 ֆրանկանոցներից մեկի մեջ տեղադրել 5 մլն ֆրանկի չեք, որը հնարավորություն կտա դրա տիրոջը ստանալ այդ գումարը Ազգային բանկից:

1804 թվականին նա հանդես եկավ այս հայտարարությամբ՝ 5 ֆրանկանոցներից մեկի մեջ առկա է 5 մլն ֆրանկի չեք, որից հետո սկսվեց 5 ֆրանկների տենդը: Պատմության մեջ չկա նման նախադեպը ունեցող քայլ, որի ժամանակ մարդիկ այդպիսի ցանկությամբ ձգտեին տիրանալ այդ գումարին: Բայց մինչև հիմա այդ չեքը, որը ստորագրված է Նապոլեոնի կողմից, այդպես էլ հայտնաբերված չէ: Նման 5 ֆրանկանոց գոյություն ունի, թե՝ ոչ, չգիտի ոչ ոք: Սակայն, դատելով, թե ով է այս բառերի հեղինակը, պետք է հավատանք Նապոլեոնին, քանի որ նա միշտ իր խոսքը կատարում էր: Ֆրանսիայի Ազգային բանկն էլ պատրաստ է այդ գումարը տալ նրան, ով կներկայացնի բաղձալի չեքը: Իսկ որտե՞ղ է այդ 5 ֆրանկը, այդպես էլ մնում է չբացահայտված գաղտնիքների շարքում:




Լրահոս