2014 թ. հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1.323 մլն ԱՄՆ դոլար: Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրել է 0,4 տոկոս աճ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան ուղղվող դրամական հոսքերի զգալի մասը ստացվում է Ռուսաստանի Դաշնությունից, հարկ է նշել, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկումը (նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի նկատմամբ արժեզրկումը կազմել է մոտ 11%) հաշվի չառնելու դեպքում այս տարվա հունվար-սեպտեմբերին ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կաճեր 8%-ով: