Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 31-ն ունեցել են 1 զոհ և 1 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 4-ով։ Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։
Կորուստներ 2014 թվականի հոկտեմբեր ամսվա միակ կորուստը մարտական է, գրանցվել է Պաշտպանության բանակում։
Այսպիսով՝ Հունվար – 4 զոհ և 1 վիրավոր
Փետրվար – 1 զոհ
Մարտ – 5 զոհ և 2 վիրավոր
Ապրիլ – 1 զոհ և 1 վիրավոր
Մայիս – 5 զոհ և 5 վիրավոր
Հունիս – 7 զոհ և 1 վիրավոր
Հուլիս – 8 զոհ և 2 վիրավոր
Օգոստոս – 4 զոհ և 7 վիրավոր
Սեպտեմբեր – 3 զոհ և 14 վիրավոր
Հոկտեմբեր – 1 զոհ և 1 վիրավոր
2014 թվականի հունվարից հոկտեմբեր ժամանահատվածում հայկական զինուժը կորցրել է 39 զինծառայող։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում