Ամենաշքեղ ու ամենաթանկարժեք զբոսանավերը (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դուք պատրաստվում եք մոտ ժամանակներս ուղևորության գնալ շքեղ զբոսանավով, ուրեմն՝ այս ֆոտոշարքը հատուկ ձեզ համար է:

Ամերիկյան պարբերականն առանձնացրել է ամենաշքեղ զբոսանավներն ու ներկայացնում է դրանք:

Եվ այսպես.

Allure of the Seas. ամենամեծ ու ամենաթանկարժեք զբոսանավն աշխարհում, որը տեղավորում է  5400 մարդու: Պրոյեկտի արժեքը կազմում է $1,2 մլրդ դոլար: Այս նավի վրա դուք կգտնեք իսկական թատրոն՝ նախատեսված  1400 մարդու համար, զբոսանքի համար նախատեսված տարածք, ջրի արհեստական ալիքներ՝ սերֆինգի համար, սահադաշտ, 25 ռեստորան և այլն:

nav2

 

Norvegian epic. այն 3-որդն է աշխարհում իր չափերով: Եվ զարմանալի չէ, որ այս նավի վրա կա 20 ռեստորան, սառցե բար: Այստեղ կարող է տեղավորվել о 4,100 ուղևոր:

nav3

 

Independence of the seas. 15 տախտակամած ունեցող այս նավը նախատեսված է 4,370 ուղևորի համար և սպասարկումն իրականացնում է  1,630 մարդուց բաղկացած անձնակազմը: Զբոսանավն ուղևորափոխադրումներ է կատարում Մեծ Բրիտանիայից ԱՄՆ:

nav4

 

Queen mary 2. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ուղևորափոխադրումներ իրականացնող ևս մեկ նավ, որը թողարկման պահին (2003) ամենամեծն էր աշխարհում:

nav5

 

Normegian breakaway. ունի 4000 տեղ, որից 238-ը՝ լյուքս, և ափին մոտ գտնվող ռեստորաններ ու բարեր:

nav6

 

Norwegian getaway-ն ամենանորերից է, ջուր է բաց թողնվել 2014-ին: Նավը Մայամիից  ուղևորվում է դեպի Կարիբյան ծովի ավազան ու հոտ վերադառնում: Տեղավորում է 3900 ուղևոր: Նավի վրա կա «կախարդական» թատրոն:

nav7

 

Regal princes. թագավորական դասի լայներ՝ ապակեպատ միջանցքով, որից տեսարան է բացվում օվկիանոս: Ամռանը նավն ուղևորվում է Միջերկրական ծով, ձմռանը՝ Կարիբյան ծովի ավազան:

nav8

 

MSC Preziosa. 18 տախտակամած ունեցող նավը տեղավորում է 1,751 ուղևորի. ունի 21 բար, 12 ջակուզի և հանգստանալու հիանալի պայմաններ:

nav9

 

Disney fantasy. 95o միլիարդ դոլարանոց նավը բաղկացած է մի քանի հատվածից, և նրանցից յուրաքանչյուրը ձևավորված է Disney-ի հեքիաթներից մեկի մոտիվներով: Դերասան Նիլ Պատրիկ Հարրիսը վարել է նավի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ երգչուհի Մրայա Քերին նրա կնքամայրն ջրային այս հսկայի է:

Նավի վրա է տեղակայված իր տեսակի մեջ եզակի ջրաշխարհ

nav10

 

Navigator of the seas. տեղավորում է 3,800 ուղևոր. նրանցից յուրաքանչյուրի սենյակում տեղադրված են «վիրտուալ պատշգամբներ»՝ HD էկրաններով, որոնց վրա ցուցադրվում են իրական պատկերներ օվկիանոսից:

nav11




Լրահոս