Գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Բերմեյն Ստիվերնի (24-1-1, 21 КО) և նույն տիտղոսին հավակնող Դեոնտեյ Ուայլդերի (31-0, 31 КО) պրոմոուտերները համաձայնության են եկել նրանց միջև մենամարտի անցկացման ամսաթվի շուրջ:
Լրացուցիչ տեղեկությունների համաձայն՝ պլանավորված է մրցավեճն անցկացնել հունվարի 17-ին: Տեղի մասին, սակայն, ոչինչ չի նշվում:
Ավելի վաղ Ստիվերնի պրոմոուտեր Դոն Քինգն ու Ուայդերի գործերով զբաղվող Golden Boy Promotions ընկերությունը պայմանավորվել էին մարտն անցկացնել 2015-ի հունվարին, սակայն կոնկրետ ամսաթիվ չէին նշել: