Եգիպտոսում առանց արտոնագրի գործելու, ինչպես նաեւ անբարոյականություն տարածելու եւ մարմնավաճառությանը նպաստելու կասկածանքով ձերբակալվել է պորտապարի հեռուստաընկերության տերը: Խոսքը ElTet հեռուստակայանի մասին է, որը շուրջօրյա պորտապար է հեռարձակում: Հասարակությունը դժգոհում է, որ հեռուստաընկերությունը խախտում է պարկեշտության չափանիշը: Պորտապարից բացի, հեռուստաալիքը նաեւ ծանոթության հաղորդագրություններ է հրապարակում եւ սեքս ապրանքների գովազդներ հեռարձակում: Եգիպտական ոստիկանությունը խուզարկել է Կահիրեում գտնվող հեռուստակայանի տիրոջ բնակարանը, որտեղ անցկացվում էր տեսագրումների մեծ մասը: Նրան ձերբակալելուց բացի, առգրավվել են նաեւ տեխնիկան եւ տեսանյութերը:
ՈՉ ՊՈՐՏԱՊԱՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ