ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մենք հողամաս ունենք, որը գրավ է դրված: Ուզում ենք իմանալ՝ այդ հողամասում շինություն կառուցելու դեպքում գրավի իրավունքն այդ կառույցի վրա էլ է սահմանվում, թե ոչ:

Լուսինե Քերոբյան, 28 տարեկան, դաշնակահարուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացուն հուզող հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի «Գրավ դրված հողամասում գրավատուի կողմից շենքեր եւ շինություններ կառուցելու մասին» 267 հոդվածով:
Գրավատուն իրավունք ունի առանց գրավառուի համաձայնության հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամասում սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը` օրենքի ուժով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարօրինակ է, որ քաղաքացին, որը պարտք եւ տոկոսներ է վճարում, շինություն կառուցելու մասին է մտածում: Հավանական է, սակայն, որ հողատարածքը գրավ է դրվել որոշակի միջոցներ ստանալու ու դրանցով շինարարություն սկսելու համար: Այսուհանդերձ, եթե քաղաքացին հույս չունի, թե կարողանալու է բանկին կամ վարկային կազմակերպությանն ունեցած պարտքը մարել, թերեւս ավելորդ է շինարարության մասին խոսելը:




Լրահոս