Երբ օրենքի վրա թքած ունեն նույնիսկ դրա հեղինակները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեսախցիկներից ու արագաչափերից հետ չընկնող Ճանապարհային ոստիկանությունն ամբողջ մայրաքաղաքը հեղել է նաև կանգառն արգելող նշաններով: Բայց եթե առաջին դեպքում (առանց բացառության) տուգանքները հասցե ու հասցեատերեր ընտրելիս խտրականություն չեն դնում, ապա կանգառն արգելող նշանները սովորաբար արհամարհվում են:

Դրան նշանակություն չեն տալիս ոչ պետավտոտեսուչները, ոչ էլ վարորդները: Armlur.am-ի տեսախցիկն ընդամենը մի քանի րոպեում բազմաթիվ կադրեր է արձանագրել, որտեղ պարզ երևում են թե՛ արգելող նշանը, թե՛ ուղիղ դրա տակ կայանած բազմաթիվ մեքենաները: Միանգամայն սպասելի է, որ փողոցը գրեթե փակված վիճակում է իշխող կուսակցության՝ Հանրապետականի գրասենյակի մոտ: Բնական է, որ եթե օրենքը ողջ խստությամբ ամենուր գործեր, միևնույն է՝ ՀՀԿ-ականներն այս հարցում ևս տարբերվող էին լինելու:

Այսքանից հետո օդից կախված է մնում հռետորական հարցադրումը՝ ո՞ւմ համար է օրենքը, երբ դրա վրա բոլորը թքած ունեն:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս