Մերձմոսկվայում ձերբակալել են 14 մարդ սպանած բանդայի անդամներին, որոնք մի քանի ամիս սարսափի մեջ են պահել դաշնային մայրուղիների վարորդներին: Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում ստուգվել են 100 հասցեներ: Ոստիկանները մի քանի անգամ փորձել են ձերբակալել նրանց, սակայն չեն կարողացել հանկարծակիի բերել խորամանկ հանցագործներին:
Նոյեմբերի 6-ի գիշերը հատուկ օպերացիայի արդյունքում ոչնչացվել է Ուդելնայա գյուղում գտնվող տունը, որում թաքնվել էին հանցագործները: Խմբավորման պարագլուխներից մեկը ուժայինների վրա նռնակ է նետել: Ոստիկանները ստիպված են եղել նրան գնդակահարել, ոճրագործը սպանվել է: Այրված տանը իրավապահները մեծ թվով զենք են հայտնաբերել: Աղբյուրի փոխանցմամբ, գտնվել է մոտ 60 ինքնաձիգ:
Նոյեմբերի 6-ի առավոտյան արդեն Մոսկվայում հաջողվել է ձերբակալել բանդայի անդամների մեծ մասին, տեղեկացնում է lifenews-ը: