«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի, Արարատյան փող. 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի փող. 2/1, 2/2 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի, Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ