
Անգլիացի քահանան հեռացել է եկեղեցուց՝ Էլվիս Փրեսլիի նմանակը դառնալու համար, քանի որ այդ հրահանգը նրան տվել է Աստված: 64-ամյա Էնդի Քելսոնը հեռացել է իր եկեղեցուց՝ ակումբներում Փրեսլիի երգերը կատարելու համար:
Նա ցանկանում է Էլվիսի երգերի միջոցով մարդկանց ավելի մոտեցնել Աստծուն: Քահանան ասում է, որ մի օր եկեղեցական ծառայության ժամանակ զգացել է, թե ինչպես է Աստված իրեն ասել “Էլվիսին բեր եկեղեցի”: