«Շուտով ամեն բան լավ կլինի». զոհվելուց առաջ գրել է Դոնեցկի դպրոցականը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնբասում գնդակոծությունների պատճառով երկու դպրոցականների մահվան հետ կապված երկօրյա սուգ է հայտարարվել: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի երեկոյան: Մի քանի ական ընկել է թիվ 63 դպրոցի սպորտհրապարակում: Տղաները չեն հասցրել անվտանգ տեղ փախչել և զոհվել են ստացված վնասվածքներից: Եվս երեք դպրոցականներ լուրջ վնասվածքներով տեղափոխվել են վերակենդանացման բաժին:

Դեպքից մեկ օր անց տուժած երեխաներից մեկի մայրը տեսահոլովակի միջոցով առաջարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Դոնբաս գալ՝ իր երեխաների հետ մեկտեղ:

«Комсомольская правда» ռադիոյի եթերում Դոնեցկից լրագրող Ռամիլ Զամդիխանովը պատմել է, որ երեխաների մահը սարսափելի ցավ է պատճառել քաղաքի բնակիչներին: Նրա խոսքով, տղաներից մեկը մահից մի քանի ժամ առաջ սոցցանցում գրել է, որ «շուտով ամեն ինչ լավ կլինի, որովհետև վատն արդեն հոգնեցրել է»:




Լրահոս