Հայտնի են դարձել ATP World Tour Awards-ի մրցանակակիրները: «Տարվա լավագույն զույգ» անվանակարգում հաղթող են դարձել Բոբ և Մայկ Բրայանները: Նրանք այդ մրցանակին արժանանում են արդեն վեցերորդ անգամ:
«Սթևան Էդբերգի մրցանակը» շնորհվել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: Այն շնորհվում է մաքուր խաղի և սպորտային պահվածքի համար: Այն Ֆեդերերին է շնորհվում 10-րդ անգամ: Վետերանը նաև դարձել է տարվա թենիսիսը` երկրպագուների վարկածով:
«Ծագող աստղ» անվանակարգում հաղթել է խորվաթ Բորն Չորիչը, «Տարվա բարեգործի» կոչումը շնորհվել է բրիտանացի Էնդի Մարեյին: «Տարվա թենիսիստ» անվանակարգը դեռևս անհայտ է և մրցանակակիրը հայտնի կդառնա ATP Ամփոփիչ մրցաշարից հետո: Այն կշնորհվի կա՛մ Նովակ Ջոկովիչին, կա՛մ Ռոջեր Ֆեդերերին: