21-րդ դարում բժշկությունն այնքան է զարգացել, որ շատ երիտասարդ զույգեր երեխա ունենալու խնդիրը լուծում են փոխնակ մայրերի օգնությամբ: Մի մասն առողջական խնդիրների պատճառով են այդ քայլին դիմում, մյուսներն էլ պարզապես իննամսյա դժվարություններից խուսափելու նպատակով:
Armlur.am-ի հարցումներից պարզ դարձավ, որ հասարակությունը ևս նորմալ է վերաբերվում աստիճանաբար տարածվող այս երևույթին՝ համարելով, որ նորաստեղծ ընտանիքները հանուն իրենց երջանկության արժե որ նման քայլի դիմեն: Բնականաբար երեխային վաճառելու կամ այլ մերժելի եղանակներով աշխարհ բերելու նպատակը հասարակության կողմից չի ընդունվում: Մարդիկ լավ աչքով չեն նայում նաև այն կանանց, ովքեր հանուն իրենց կազմվածքի պահպանման փոխնակ մայրերի օգնությանն են դիմում՝ երազելով կրել մայրանալու բերկրանքը, բայց խուսափելով դրան հասնելու դժվարություններից:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան