ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի վարորդը, ով մահվան ելքով վրաերթ էր կատարել, ստորագրությամբ ազատ է արձակվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել 33-ամյա Արման Ավետիսյանը։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ավետիսյանը Երևան քաղաքի Կենտրոնականի զինկոմիսարի վարորդն է, ով “Տոյոտա Լանդ Քրաուզեր” մակնիշի 01 VV 111 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, ով հիվանդանոցում մահացել էր։ Ինչպես ավելի վաղ armlur.am-ին հայտնել էր Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի էր ունեցել մայիսի 8-ին, 10.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ “Մամա Ֆլորա” ծաղկի սրահի դիմաց։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ ավտոմեքենան փորձել է հետ ընթանալ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել վրաերթը։ Վարորդը փախուստի չէր դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել էին, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածից։
Հիվանդանոցում վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով մահացել էր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը։ Նա “ամա ֆլորայի” ավագ մասնագետ, Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 36 շենքի բնակիչ 66-ամյա Թամարա Մամիկոնյանն էր։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս