Դերասան Ալեքսեյ Դևոտչենկոն սպանվել է նոյեմբերի 5-ի երեկոյան Ալտուֆյևսկի մայրուղու վրա գտնվող իր տանը: Տղամարդու դին գտել է իր ընկերն ու բնակարանի սեփականատերը: Դերասանը պառկած է եղել արյան լճի մեջ, նրա ողջ մարմինը պատված է եղել կապտուկներով:
Զոհվածի հարազատներն ու ընկերները կարծել են, որ նրան սպանել են: Բնակարանում պայքարի հետքեր էին հայտնաբերևվել: Այդ ժամանակ մտերիմները հիշել են ոգելից խմիչքների հանդեպ դերասանի թուլության մասին: Զոհվելու օրը Դևոտչենկոյին տեսած հարևանները հայտնել են, որ նա արդեն կեսօրին ոտքի վրա չէր կարողանում կանգնել: Իրավապահ մարմինները համոզված են, որ դերասանի մահվան գործի վրա լույս կսփռեն տեսախցիկների նկարահանումները: Դևոտչենկոն տեսագրություններում է հայտնվել իր մահից մի քանի ժամ առաջ: Դերասանը փողոց է դուրս եկել ոտաբոբիկ և միայն տաբատով: Նա ճանապարհին հանդիպել է հարևաններին, սակայն ուշադրություն չի դարձրել նրանց վրա: Մուտքի դուռը տղամարդը դժվարությամբ է բացել, իսկ կարճ ժամանակ անց կրկին հայտնվել է՝ փաթեթը ձեռքին: Նրա գլխին երևում են արյան հետքեր:
Մեկ այլ վարկածով, մահվան պատճառը կարող էր դառնալ նաև ուժեղ թմրամիջոցը: Բնակարանի զննման ընթացքում իրավապահները Ֆենազեպամի դատարկ տուփ են հայտնաբերել: Այդ դեղամիջոցը նշանակվում է որոշ հոգեկան հիվանդություններով տառապող հիվանդներին: Հնարավոր է, որ Դեվոտչենկոն կատաղության նոպա է ունեցել, ինչի հետևանքով էլ կոտրել է ապակե պահարանը, վնասվել և մահացել արյան մեծ կորստից: Նրա ձեռքում գտել են լաթի կտոր, որով նա փորձել է կանգնեցնել արնահոսությունը, տեղեկացնում է kp.ru-ն: