Թերթի տեղեկություններով, արդեն հստակ է, թե ովքեր են լինելու Աժ խմբակցությունների ղեկավարները: Այսպես` ՀՀԿ խմբակցությունը դարձյալ կղեկավարի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Թեև ԲՀԿ խմբակցության ղեկավարը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, սակայն խմբակցությունը փաստացի կղեկավարի Վարդան Օսկանյանը, ով կդառնա ԲՀԿ խմբակցության քարտուղարը, եթե, իհարկե, ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չկազմի: ՕԵԿ-ը կղեկավարի Հեղինե Բիշարյանը: ՀԱԿ-ում Լևոն Զուրաբյանի` խորհրդարանական խմբակցության ղեկավար դառնալուն դեմ է Ստեփան Դեմիրճյանը: Ասում են` նա ղեկավար դառնալու մեծ ցանկություն ունի: Ժառանգություն-ում Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է, որ խմբակցությունը ղեկավարի Ռուբեն Հակոբյանը, որին դեմ են Ազատ դեմոկրատները` խմբակցության ղեկավարի նրանց թեկնածուն Խաչատուր Քոքոբելյանն է: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավարի հարցում դեռ վերջնական որոշում չկա:
Երկիր. Արդեն հստակ է, թե ովքեր են լինելու Աժ խմբակցությունների ղեկավարները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ