Նախկին ոստիկանին կասկածում են սերիական բռնաբարությունների մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկայի մետրոյի ոստիկան ավագ սերժանտ 31-ամյա Վալերի Գևորովը հարթակում կանգնեցրել է ծնունդով ղրղզստանցի կնոջը և նրանից փաստաթղթեր պահանջել: 33-ամյա կինը խնդիրներ է ունեցել փաստաթղթերի հետ կապված, և Գևորովը նրան հրավիրել է ոստիկանության սենյակ՝ խախտումը ձևակերպելու համար: Այնտեղ նա փորձել է սեռական բնույթի գործողություններ կատարել կնոջ հանդեպ, ինչից հետո կինը բողոք է ներկայացրել ոստիկանության մոտակա բաժին:

Ստուգում անցկացնելուց հետո Գևորովին հեռացրել են իրավապահ մարմիններից և նրա հանդեպ քրեական գործ հարուցել:

Մետրոպոլիտենի ոստիկանության սենյակում հայտնաբերվել են կենսաբանական հետքեր: Դրանք վկայում են այն մասին, որ հղի ներգաղթյալ կինը կարող է նախկին ոստիկանի առաջին զոհը չլինել, տեղեկացնում է kp.ru-ն:




Լրահոս