
Կրակից ազատված ՀՀԿ գրասենյակի միջանցքներում երեկ ակտիվորեն քննարկվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության տեղեկությունը: ՀՀԿ երիտթևն ասում էր, որ Սերժ Սարգսյանը չի ներել իր աշխատակազմի ղեկավարի` երկու ճամբարների միջև խուսանավող պահվածքը: Նա ընտրությունների շրջանում փորձել է երկակի խաղ խաղալ, ինչն աննկատ չի մնացել: Ըստ ՀՀԿ-ականների` Վիգեն Սարգսյանի պաշտոնանկությունը կարող է մոտակա օրերի հարց լինել: