Ողբերգությունը տեղի է ունեցել նեյեմբերի 5-ին Արտյոմ քաղաքում: Գիշերը ժամը երեքի սահմաններում Վորովսկու փողոցի փայտե տներից մեկում հրդեհ է բռնկվել: Մինչ փրկարարները փորձել են մարել հրդեհը, ոստիկանները հարևան փողոցում ձերբակալել են մի տղամարդու: Նա եղել է մոպեդի ղեկին, իսկ պարանոցին ունեցել է պոկված լարի կտոր: Տղամարդու ձեռքերն այրված են եղել: Ինչպես ավելի ուշ պարզվել է, ձերբակալվածն այրված տան տերն է եղել:
Արտյոնի 35-ամյա բնակիչ Անդրեյ Սոկոլովին (ազգանունը փոխված է) տեղափոխել են քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Նա մարմնի 30 %-ի այրվածքներ է ստացել:
Այված տանը չորս դիակ է հայտնաբերվել: Դրանք Սոկոլովի 35-ամյա կնոջ և երեք մանկահաս երեխաների՝ 2, 8 և 13 տարեկան տղաների դիակներն են եղել: Երկու ավագ երեխաների մարմինների վրա հայտնաբերվել են դանակահարության հետքեր:
Անդրեյ Սոկոլովը խոստովանել է, որ ինքն է սպանել և այնուհետև այրել իր ընտանիքի անդամներին:
Քննիչների նախնական վարկածի համաձայն, ընտանիքն անհաղթահարելի ֆինանսական դժվարությունների է բախվել: Հայրը սպանել է կնոջը ու երեխաներին և փորձել ինքնասպան լինել, սակայն էլեկտրական լարը կտրվել է: Սպանված ընտանիքի հայրը որոշել է հասնել մոտակա կամրջին և այնտեղից իրեն ցած նետել, տեղեկացնում է kp.ru-ն: