2014թ. աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաները (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆոտոշարքում ներկայացված են 2014 թ.-ի աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաները: Նախորդ տարի ամենաթանկարժեք ավտոմեքենա են ճանաչվել Zenvo ST1-ը` 3 մլն դոլար, և Bugatti Veyron 16.4 Supersport-ը` 2.6 մլն դոլար:

Նշենք, որ ներկայացված ավտոմեքենաները միայն սերիական արտադրությանն են պատկանում:

10. Տասնյակը եզրափակում է Aston Martin Vanquish-ը` 255.000 դոլար: Այն ունի 6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ, 460 լ հզորությամբ: 100 կմ/ժ արագության կարող է հասնել 10 վայրկյանում:

1Aston-Martin

9. Lamborghini Murcielago. Գինը` 280.000 դոլար: 100 կմ/ժ արագության հասնում է 3.8 վայրկյանում և զարգացնում է մինչև 205 մղոն/ժամ արագություն: Ունի հիանալի դիզայն:

2Lamborghini-Murcielago1

8. Rolls-Royce Phantom. Կոնցերնի պատմության ընթացքում արտադրվել է այս ավտոմեքենայի 8 մոդել: Ամենաճանաչվածը Phantom 7-ն է, որը սկսվել է արտադրվել 2003 թ.-ից: Շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 6.75 լիտր, գինը` 320.000 դոլար:

3Rolls-Royce_Phantom

7. Maybach 62. Ներկայացուցչական դասի ավտոմեքենա, հզորությունը 630 լ, շարժիչի աշխատանքային ծավալը` 6 լիտր: Թարմացված տարբերակը ներկայացվել է 2010 թ.-ին: Արժեքը կազմում է 385.250 դոլար: Մայբախն առանձնանում է սրահի յուրատեսակ գույնով:

4Maybach

6. Mercedes SLR McLaren. Շարժիչի հզորությունը 650 լիտր, ծավալը՝ 5.5 լիտր: 100 կմ/ժ արագության հասնում է 3.8 վայրկյանում: Արժեքը կազմում է 455.500 դոլար:

5Mercedes-SLR-McLaren1

5. Porsche Carrera GT. Արտադրության շրջանը` 2003-2006 թթ.: Շարժիչի աշխատանքային ծավալը 5.7 լիտր, հզորությունը` 605 լիտր: 100 կմ/ժ արագության հասնում է 3.9 վայրկյանում: Առավելագույն արագությունն է 330 կմ/ժ: Ավտոմեքենայի արժեքն է 484.000 դոլար:

6Porsche-Carrera-GT1

4. Koenigsegg CCX. Ավտոմեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 806 լիտր, ծավալը` 4.7 լիտր: Այն կարող է աշխատել բիովառելիքով: 100 կմ/ժ արագության հասնում է 3.1 վայրկյանում, առավելագույն արագությունն է 305 կմ/ժ: Արժեքը կազմում է 700.000 դոլար:

7Koenigsegg_CCX_parked1

3. Pagani Zonda C12 F. Արտադրվել է երկար ժամանակ` 1999-2011 թթ.-ին: Շարժիչը` 7.3 լիտր, հզորությունը` 602 լիտր: Առավելագույն արագությունն է 215 կմ/ժ: Ունի հիանալի, յուրահատուկ դիզայն: Արժեքը կազմում է 741.000 դոլար:

8Pagani-Zonda-C12-F1

2. Ferrari Enzo. Հայտնի ավտոկոնցերնի մոդելն արտադրվել է 2002-2004 թթ.-ին: Շատերն այն համարում են ամենակատարյալ սպորտային ավտոմեքենան մինչ օրս: Շարժիչի հզորությունը կազմում է 660 լիտր, աշխատանքային ծավալը` 6 լիտր: 100 կմ/ժ արագության հասնում է 2.7 վայրկյանում: Նստատեղերը պատրաստված են առանձնահատուկ կերպով յուրաքանչյուր պատվիրատուի համար: Ավելի ուշ սկսվեցին մոդելներ թյունինգով: Գինը տատանվում է 1.000.000 դոլարի սահմաններում:

9Ferrari1

1. Bugatti Veyron. Ներկայացվել է 2005 թ.-ին: Հենց այս ավտոմեքենան է սահմանել արագության բացարձակ ռեկորդ` 431 կմ/ժ: Շարժիչի հզորությունը կազմում է 1.000 լիտր, 100 կմ/ժ արագության հասնում է 2.5 վայրկյանում: Փոխանցման տուփը փոխվում է 0.2 վայրկյանում: Ավտոմեքենան առաջին հորիզոնականն է զբաղեցնում նաև վառելիքի ծախսով` 24.1 լիտր` 100 կմ-ի համար: Bugatti-ի արժեքը կազմում է 1.700.000 դոլար:

10Bugatti_Veyron_16




Լրահոս