Ես մեծագույններից մեկն եմ դառնալու. Վիկտոր Օրտիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Օրտիսը վստահ է, որ լուսավոր ապագա է ունենալու: Վիկտոր Օրտիսի վերադարձը նախատեսված է դեկտեմբերի 13-ին: Չնայած երեք անընդմեջ պարտություններին` նա դրական է տրամադրված:

«Ոչ ոք ինձ չի ստիպել շարունակել ելույթները: Ես ինքս եմ այդպես որոշել: Ես դեռ 27 տարեկան եմ և դեռ կարող եմ մենամարտել: Շատ շուտով կվերադառնամ ռինգ: Բռնցքամարտն իմ կյանքի մի մասն է և ես դեռ չվերջացրած գործեր ունեմ: Հիշեք իմ խոսքերը, ես մեծագույն բռնցքամարտիկներից մեկն եմ դառնալու»,- հայտարարել է նա:




Լրահոս