8 տարի առաջ այս օրը մահացավ Արամ Ասատրյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ երգիչ Արամ Ասատրյանի մահվան օրն է: Նա ծնվել է 1953թ. մարտի 3-ին, մահացել` 2006թ. նոյեմբերի 7-ին:  Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ են ունեցել Արցախյան պատերազմի մասնակիցների համար։

2003 թվականին ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին շնորհել է «Գուսան» պատվավոր տիտղոսը։ Արամ Ասատրյանը վախճանվել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից։

2013 թվականին Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և պատկանող բոլոր իրերը։




Լրահոս