Շառլ Ազնավուրի աղմկահարույց հարցազրույցի շուրջ կրքերը չեն հանդարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի աղմկահարույց հարցազրույցի մասին դեռ շարունակվում են տեղեկություններ հրապարակվել: Հիմա էլ հայտարարություն է տարածել մեծն շանսոնյեի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Ես հարցազրույց չեմ տվել «Posta» պարբերականին: Ես վիրավորված եմ այդ զարհուրելի մանիպուլյացիայից», – գրված է էջում:

Հիշեցնենք, որ Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթը նույնպես անդրադարձել է վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Շառլ Ազնավուրի՝ թուրքական պարբերականին տված հարցազրույցին: «Հայաստանը հավատալ չի ցանկանում»  հոդվածում ներկայացվել է թե՛ Հայաստանից հնչող տեսակետները, թե՛ հարցազրույցի հեղինակի խոսքը:




Լրահոս