ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ջրի կորուստները, որ էդքան լինում են, ո՞ւմ հաշվից են դուրս գալի, մե՞ր` բնակիչներիս, թե՞ «Երեւան Ջուր»-ն է վճարում: Ու ընդհանրապես լավ կլիներ իմանայինք, թե համակարգում ինչքա՞ն են կազմում տարեկան կորուստները եւ ո՞ր բնակավայրերում են հատկապես շատ:Անիտա Մալխասյան, 58 տարեկան, մանկավարժ ՊԱՏԱՍԽԱՆ.  «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն չունի խմելու ջրի կորուստների նվազեցման պայմանագրային պարտավորություն: Այն հանդիսանում է առեւտրային կառույց եւ վարում է ինքնուրույն տնտեսական քաղաքականություն` Վարձակալության պայմանագրի շրջանակներում: Այնուամենայնիվ, տվյալ խնդիրը մշտապես գտնվում է ընկերության ուշադրության կենտրոնում մի շարք պատճառներով: Մասնավորապես, ջրի տնտեսումը ոչ միայն թույլ է տալիս բարելավել սպառողների ջրամատակարարումը, այլեւ նվազեցնել շահագործման ծախսերը եւ տնտեսված միջոցներն ուղղել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի հետագա զարգացմանը: Համակարգում առկա տեխնիկական կորուստների հայտնաբերման նպատակով, մշտապես  իրականացվում են ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորման, ինչպես նաեւ վթարների եւ հոսքակորուստների կանխման ու վերացման լայնածավալ աշխատանքներ: Ինչ վերաբերում է առեւտրային կորուստներին, ապա միայն պայմանագրային 5-րդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում (2010թ.-ի հունիս-նոյեմբեր), ընկերության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են եւ վերացվել 11,732 բազմապիսի իրավախախտումներ, այդ թվում` 3277 ապօրինի ջրագծեր: Շնորհիվ ձեռնարկված միջոցների` հաշվետու ժամանակահատվածում արձանագրված ջրամատակարարման շարունակականության 2,15% աճի ապահովման պարագայում`-ջրարտադրությունը նվազեցվել է 3.6%-ով,-ջրի սպառումն ավելացվել է 7.4 %-ով, ընդ որում` արտադրված ջրաքանակի մեջ ջրի սպառման տեսակարար կշիռն ավելացել է 11.7%-ով,-ընդհանուր ջրակորուստը նվազել է 2.1%-ով:Ձեռքբերումները վկայում են, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն ի զորու է կատարել Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները: «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԲԸ«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Չխորանալով ընկերության կողմից մեզ փոխանցված թվային տվյալների մեջ, միայն նկատենք, որ ՀՀ Կառավարությունը փաստացի այնպիսի պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որ չի բխում ոչ միայն բնակիչների, այլեւ Հայաստանի Հանրապետության շահերից: Փաստորեն, «Երեւան Ջուր» ընկերությունը բացարձակապես պարտավորություն չունի զբաղվելու խմելու ջրի կորուստների խնդրով: Սա արդեն խայտառակություն է:




Լրահոս