ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը չի փոխի աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. “Իմ վերաբերյալ վերջին օրերին ֆանտաստիկ ժանրի մի շարք հրապարակումներ եղան մամուլում՝ սկսած իմ հարսանիքի քավորի անձի մասին ստից (Զոլյանն իմ քավորը չէ), վերջացրած հետագա գործունեության ծրագրերով (որոնցից ես էլ տեղյակ չէի) և իմ ղեկավարի հետ հարաբերություններով: Այդ ամենը այն աստիճան սուտ է, որ նույնիսկ հերքման կարիք էլ չունի: Ստահոդ լուրեր և հիմարություններ տարածողների համար. ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չեմ պատրաստվում փոխել աշխատանքս”:




Լրահոս