Armenian text to speach

Հրանտ Բագրատյանի առաջարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում  հանդես է եկել առաջարկությամբ: Հաշվի առնելով վերջին օրերին ստացվող դիմումները` Հրանտ Բագրատյանը որոշել է իր համակիրների հետ  յուրաքանչյուր ամսվա 1-ին հանդիպել հենց Ազատության հրապարակում: “Մարդիկ հարցադրումներ են անում, խնդրում են դրանք քննարկել։ Ելնելով դրանից` առաջարկում եմ հետայսու յուրաքանչյուր ամսվա 1-ին հանդիպել Ազատության հրապարակում։ Կոնկրետ 2012թ հունիսի մեկի համար ես կսպասեմ ձեզ ժամը 20։00 Թումանյանի արձանի շրջակայքում։ Եկենք փորձենք այս ձևաչափը։ Միգուցե կստացվի։ Հրավիրում եմ իմ էջի բոլոր երկրպագուներին, բոլոր մյուս քաղաքացիներին, իմ (մեր) ընտրողներին։ Ուրեմն, մինչև հունիսի 1-ը”,-գրել է Բագրատյանը։



Լրահոս