
Շիրակի մարզում, մայիսի 23-ին, օձի խայթոցից թունավորումով ժամը 12.50-ին Գյումրիի “Սամարիթեր” հիվանդանոց է տեղափոխվել Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղու թիվ 2 տան բնակիչ` 25-ամյա Աշոտ Խաչատրյանը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է: