Հայաստանում նվազել է շինաշխատանքների ծավալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 244,1 մլրդ դրամ: 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 2,4 %-ով:

Բնակչության հաշվին իրականացրած շինարարության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 54 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 22,1 %-ը, կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 115,1 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 47,1 %-ը, մարդասիրական օգնության միջոցների հաշվին` 4 մլրդ դրամ կամ 1.7 %-ը, պետբյուջեի հաշվին՝ 35,5 մլրդ դրամ կամ 14,5 %-ը, համայնքային միջոցների հաշվին` 14 մլրդ դրամ կամ 5,8 %-ը։

Բացի այդ, միջազգային վարկերի միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է մոտ 21,4 մլրդ դրամ կամ 8,8 %-ը:




Լրահոս