Նոյեմբերյանում ձուն 100 դրամով է վաճառվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի խանութներում հիմա տնական հավերի ձվեր չեն վաճառվում: Եղանակը ցրտել է, եւ տնական հավերը քիչ թվով ձվեր են ածում: Գյուղացիներն էլ նախընտրում են սնվել իրենց հավերի սակավաթիվ հավկիթներով եւ ոչ թե դրանք վաճառքի հանել: Իսկ տնական հավկիթի սիրահարները ստիպված են բավարարվել խանութներում առկա, Հայաստանի տարբեր թռչնաֆաբրիկաների կամ արտերկրից Հայաստան ներկրված արտադրանքով: Այն էլ` զգալիորեն թանկ գնով: Արդեն մի քանի օր է, ինչ Նոյեմբերյան քաղաքում հավկիթները վաճառվում են հատը 100 դրամով: Խանութների վաճառողներն ասացին, որ նախորդ խմբաքանակի հավկիթները վաճառվում էին հատը 60-80 դրամով: Այսպիսով` հավկիթի գնի նշանակալի թանկացում է տեղի ունեցել: Հետաքրքիր է՝ արդյոք այս հարցով ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովը որեւէ բացահայտում կանի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս